-
16.04.2018|
00:52
Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանն իր երևանյան մենահամերգին ներկայացնելու է հին ու սիրված, ինչպես նաև մեծ թվով նոր երգեր: Արտիստն, ով վերջին անգամ հայրենիքում մենահամերգով հանդես է եկել 2010-ին, անհամբեր սպասում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 15-ին, ժամը 19:00-ին անցկացվելիք համերգային շոուին:
-
15.04.2018|
13:46
«Երևանի կամերային թատրոնն» իր տարածքը վարձակալում է՝ տարեկան վճարելով 8 միլիոն 400 հազար դրամ տարածքի սեփականատիրոջը՝ նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանին: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից: Իրավաբանորեն թույլատրելի՞ է դա, թե՞ ոչ, այս հարցի պատասխանն այնքան էլ որոշակի չէ: Սակայն կամերային թատրոնի հարևանությամբ կառուցվող նոր մասնաշենքը պետական կարգավիճակ է ունենալու:
-
14.04.2018|
10:29
ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանն առաջին այցը կատարեց Հայաստանի պատմության թանգարան: «Կարծում եմ, որ այս թանգարանի գոյությունը և պահպանումը շատ կարևոր է մեր ողջ ազգի համար: Պատմությունը մեր ազգի, ներկայի հիմքն է:
-
13.04.2018|
09:22
Երբ խոսում ենք այս կամ այն կառույցի մասին, հիմնականում հիշատակում ենք ճարտարապետին, հաճախ անտեսվում է մի կարևոր հանգամանք. առանց ճարտարագիտական մտքի՝ շինարարական ոչ մի կառույց չի կարող վեր խոյանալ:
-
13.04.2018|
09:19
Բանաստեղծ, էսսեիստ, գրականագետ, թարգմանիչ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ զրուցել ենք թարգմանական դաշտում առկա խնդիրների ու ձեռքբերումների մասին:
-
13.04.2018|
09:06
«Իրատեսի» հյուրը արձակագիր, թարգմանիչ, լեզվաբանության պրոֆեսոր ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ է
-
13.04.2018|
08:42
Կարծես ավանդույթ է դարձել այն, որ Դանիել Երաժիշտն իր համերգներին, հանդիպումներին կցում է մի խոսուն բնաբան։ Այս անգամ վարպետը` օրվա խորհրդին և, ինչպես ինքն ասաց, մեր հոգեվիճակի տոնայնությանը համահունչ, բնաբանը քաղել էր Հակոբ Մովսեսի «Օվսաննա, օվսաննա» բանաստեղծությունից։
-
13.04.2018|
00:44
Երևանյան երաժշտասերները (և ոչ միայն) վայելեցին բարձրակարգ վոկալի ու նրբաճաշակության համադրությամբ իր հանդիսատեսին մշտապես հիացնող՝ Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելիի համերգը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:
-
12.04.2018|
12:50
Հայկական ազգային կինոակադեմիան կինոյի սիրահարներին հրավիրում է մասնակցել բացառիկ իրադարձության. ապրիլի 12-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում ժապավենով կցուցադրվի մեծանուն կինոռեժիսորի ամբողջական ֆիլմոգրաֆիան: Ֆիլմերի ցուցադրությունից հետո հեղինակը կպատասխանի հանդիսատեսի և լրոգրողների հարցերին: Հանդիպումը կվարի Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը:
-
12.04.2018|
11:37
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հայտարարում է «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը (ապրիլի 13-ին, ժամը 18:00-ին, «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում)՝ ներկայացնելով հայտնի հայ դիզայներ և նկարիչ Արման Նուռի այն աշխատանքները, որոնք 2017թ.-ի Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի համաշխարհային բիենալեում առաջին մրցանակին արժանացան՝ շահելով «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեդալը: